Անտառների նշանկությունը մեր կյանքում

Բարև ձեզ այսօր մենք կխոսանք անտառի մասին։Անտառներից շատ անուշ հոտ է գալիս անտառու շատ հաճելի է։Այտեղ մարդիկ հաճախում էն և այնտեղ երբ անձրև է գալիս այնտեղ շատ գեղեցիկ է լինում։Ես այտեղ գնացել եմ իմ դասարանի հետ ես շատ եմ սիրում անտառ գնալ։ Անտառի

ծիտիկները շատ սիրուն են երգում։

Իսկ դուք շատ եք ս իրում անտառը

Ձնծաղիկ

Ձմեռ էր։ Սառն էր օդը, և ուժեղ քամի էր փչում։ Հողի ու ձյան տակ, պարուրված իր սոխարմատի մեջ, ծվարել էր մի ծաղիկ։ Այստեղ տաք էր։

Մի օր էլ անձրև եկավ։ Ջուրը ձյան ծածկոցի միջով անցավ հողի մեջ ու հասավ ծաղկին։ Շուտով ձյան միջով եկավ նաև արևի մի շող։

– Նե՛րս եկ,- ասաց ծաղիկը։

– Չեմ կարող,- ասաց արևի շողը,- ես դեռ ուժ չունեմ։ Ամառը կգա, և ես կզորեղանամ։

– Ե՞րբ է գալու ամառը,- հարցրեց ծաղիկը և կրկնում էր իր հարցն ամեն անգամ, երբ արևի մի նոր շող իրեն էր հասնում։

Բայց ձյունը դեռ շատ բարձր էր կանգնած երկրի վրա, իսկ ջրերը դեռ ծածկված էին սառույցով։

– Ի՜նչ երկար է տևում, ի՜նչ տաղտկալի է սպասումը,- մտածում էր ծաղիկը,- ես արդեն ուզում եմ արևին «բարի լույս» ասել։

Վերջապես եկան արևի զորեղ շողերը։

– Դո՛ւրս եկ, ծաղիկ, բարի՛ գալուստ,- երգում էր ամեն մի շող, և ծաղիկը սկսեց աճել ու ձյան միջով դուրս եկավ լույս աշխարհ։ Նրա գլխիկը ձյան պես սպիտակ էր՝ կանաչ գծիկներով զարդարված։

– Հրաշալի՜ ծաղիկ,- երգում էին շողերը,- դու առաջինն ես, դու պետք է գարուն բերես դաշտ ու անտառին, սիրելի՛ ծաղիկ, մի սիրուն գարուն։ Ձյունը կհալվի, և ամենուրեք կանաչ կլինի։

Ու կանգնեց ծաղիկը՝ կանաչ գծիկներով իր սպիտակ զգեստը հագին, քնքուշ ու դալուկ, բայց զորեղ իր պատանեկան գեղեցկությամբ։

Նա ամառ էր երազում։ Բայց դեռ հեռու էր ամառը։ Արևը հաճախ չէր շողում, սառը քամիները էին փչում։

– Դու վաղ ես եկել,- շշնջում էին քամին ու անձրևը,- քո ժամանակը դեռ չի եկել։

Սառնամանիք էր։ Արևի ոչ մի շող չկար։ Բայց ծաղիկն ավելի ուժեղ էր, քան ինքը նույնիսկ կարծում էր։ Նա հավատում էր ամռան գալուն։ Ամառը պետք է գար։ Ձնծաղիկն իր գեղեցիկ զգեստով կանգնել էր սպիտակ ձյան մեջ ու սպասում էր նրան։

Երկնքից ձյան փաթիլներ էին իջնում, ու սառը քամիներ փչում։

– Դու կկոտրվես,- ասում էին նրանք։

Մի բարի օր էլ պարտեզ եկան մանուկները։ Նրանք տեսան ծաղիկն ու գոչեցին․

– Այստեղ մի ձնծաղիկ է բուսնել։ Ինչ լա՜վն է առաջին ծաղիկը։

Այս խոսքերը շատ դուր եկան ծաղկին։ Նրանք կարծես արևի ջերմ շողեր լինեին։ Մի փոքրիկ մանկական ձեռք շոյեց նրան, ու կարմիր մանկական շուրթերը համբուրեցին ձնծաղկին։ Շուտով արդեն նա կանգնած էր ջրի մեջ՝ մի տաք սենյակում։ Մանկական սիրուն աչիկները հիացած նրան էին նայում։

Եվ ձնծաղիկը մտածեց․ «Ամառը եկավ»։

Աչքերի գանգատը Ջանի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
_ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով,  աստղացաույցերով:

Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրիր անհասկանալի բառերը և բացատրիր բառարանի օգնութամբ։

2քո կարծիքով քո աչքերն ինչից կբողոքեն

3

    Թարս տարօրինակ հարցեր

    Լինում է չի լինում մի թարս խրճիթ է լինում։Այդ տեղ մարդիկ ապրում էին գլխի վրա։ Մահճահկալները վերևում էին հատակին ջահն էր։Մարդիկ նստում էին վերևում աթոռի վրա և ճաշում էին։Այդպես ել ապրում էին և ամանեի ճաշը չռր թափվում։

    Ջանի Ռոդարի թարս հարցեր

    Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան  ձանձրացնում էր հարցերով : Հարցեր տալը, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:Ասենք, գալիս էր ու հարցնում.

    — Ինչո՞ւ  դարակները սեղան ունեն:
    Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
    — Դարակները նրա համար են, որ նրա մեջ որևէ բան դնեն. օրինակ՝ սպասքը դանակ պատառաքաղ և այլն:
    — Ես գիտեմ՝ ինչի համար  են  դարակնեը. բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
    Մարդիկ շարժում էին գլուխները և հեռանում:
    Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
    -Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
    Կամ թե՝
    -Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
    Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ  թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է,  որ ոչ  ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին  հուսահատվելով՝ թարս ինչուիկը  տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում էր գտնել նրանց  պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա  այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխաները:
    Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. <<Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշերը գարջուր չեն խմում>>:
    Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ, նա չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա հորինում էր նոր հարց.<<Ինչո՞ւ մորուքը դեմք ունի>>:
    Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և կատարեց զարմանալի հայտնագործություն. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ  հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
    Հապա նայի՛ր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

    Հարցեր և առաջադրանքներ։

    1 Նշված բառերն առանձնացրու և բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր

    1 թոթվել _թափահարել

    2 զանազան_տարբեր

    3 խրճիթ_փայտից տուն

    2 Քո կարծիքով ինչոու էր Ինչուկը հարցեր տալիս

    Նա շատ եր սիրում հարցեր տալ և նրան ամեն ինչ հետաքրքիր էր

    3Քեզ համար ինչն է ձանձրալի

    Չափից շատ հարցեր ըալը։

    4 Փորձիր պատասխանե Ինչուիկի հարցերին

    Սեղանները դարակներ ունեն։

    Ձկներին պետք է որ նրանք լողան։

    Այդ կատուն ունի բեղեր և դա նրան պետք է հոտառության համար։

    Ամպերները մարդ չեն։

    Տեքստից դուրս գրիր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը նոր բառեր կազմիր։

    Հարցասեր_հարցնել,սիրաշահել

    Տեղափողվել_փոխարինել

    Թարսերես_թարսել,երեստպաշտ

    Ինչպիսի_զանազան,երկար,հարցասեր,ճիշտ

    Կատու_սև կատու,սպիտակ կատու

    Ինչուիկ_թարսինզուիկ

    Հարց_ճիշտ հարց,բարդ հարց

    Ակրոստիքոս

    Հրաշքներ ես դու գործում

    Ռաբունի ես դու չքնաղ

    Ինչպես արևն ես պայծառ

    Փոքրիկ ես երևում , բայց շատ գեղեցիկ

    Սիրուն ես, ինչպես տիեզերքը

    Ինձ սիրում ես անչափ։

    Սիրելի մայրիկ՝ Հռիփսիմե

    Մայրիկագով

    Մայրիկ, դու շատ նման ես արևին։Դու շատ սիրուն ես , քեզանից սիրուն չկա այս աշխարհում։Դու շատ հմայիչ ես։Ես քեզ շատ եմ սիրում։Ես քեզ նմանեցնում եմ գեղեցիկ ծաղիկների։Դու շատ- շատ ես նման արևի ճառագայթներին։Նաև ես քեզ ահավոր նմանացնում եմ քո մայրիկին։Ես քեզ միշտ շատ եմ սիրելու։

    Հիշողություն

    Կար- չկար մի աշխատասեր ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում շինել։ Մի անգամ նա որոշեց բույն շինել։ Մի անգամ նա որոշեց գնալ ըկերների մոտ,վերադարձավ և տեսավ բույնը չկա։ Նա շատ համբերատար էր, և սկսեց նորից շինել։ Նրա տունը փայտերից ու թփերից էր։

    Հիշողություն

    Ղազարոս Աղայան

    Ծիծեռնակը բույն էր շինում, 
    Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
    Առաջվա բույնն էր հիշում: 


    Մեկ անգամ էր նա բույն շինել 
    Եվ շատ անգամ կարկատել, 
    Բայց այս անգամ վերադարձին 
    Բույնն ավերակ էր գտել: 


    Այժմ նորից բույն էր շինում, 
    Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
    Առաջվա բույնն էր հիշում: 


    Նա հիշում էր անցած տարին 
    Իր սնուցած ձագերին, 
    Որոնց ճամփին հափշտակեց 
    Արյունարբու թշնամին: 


    Բայց նա կրկին բույն էր շինում, 
    Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
    Առաջվա բույնն էր հիշում:

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ)  բառեր գրի՛ր: Օրինակ՝ կպցնել-ամրացնել

    _______շինել-_կառուցել________________________________________________________

    ___________ավերակ-քանդված_______________________________________________________

    _____________________սնուցած-խնամած

    հափշտակեց-գողանալ

    կրկին-նորից_____________________________________________

    __________________________________________________________________

    1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

    _____________________ծիծեռնակը բույն էր շինում։____________________________________________

    • Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

    ________________Ծիծեռնակը համբերտար էր։__________________________________________________

    • Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

    ________Բայց նա կրկին բույն էր շինում, 
    Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
    Առաջվա բույնն էր հիշում:

    __________________________________________________________________

    __________________________________________________________________

    • Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
    Ի՞նչԻ՞նչ էր անում
     ծիծեռնակ շրնել
     թշնամի հափշտակել
     ծիծեռմակ երգում
     ծիծեռնակ կպցնել
      
    • Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել և հրապարակել բլոգումդ։

    Կար- չկար մի աշխատասեր ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում շինել։ Մի անգամ նա որոշեց բույն շինել։ Մի անգամ նա որոշեց գնալ ըկերների մոտ,վերադարձավ և տեսավ բույնը չկա։ Նա շատ համբերատար էր, և սկսեց նորից շինել։

    __________________________________________________________________

    __________________________________________________________________

    Happy Mothers Day

    Kind-բարի

    beautiful-գեղեցիկ

    smart-խելացի

    good-լավ

    happy-զվարթ

    lovely-քնքուշ

    funny-զվարճալի

    strong-ուժեղ

    caring-հոգատար

    Hava-has=ուժեղ